Օգոստոսի 16-ին Չինաստանի արեւելքում գտնվող Մաանշան քաղաքի տարածքով հոսող  Յանցզին գետում լաստանավ է խորտակվել: 12 մարդ համարվում են անհայտ կորած:

Ժամը 01:40-ի սահմաններում 5 բեռնատար եւ 3 մարդատար ավտոմեքնեաներով, ինչպես նաեւ երկու էլեկտրական մեքենաներով   բեռնված  լաստանավը անհայտ պատճառներով վթարի է ենթարկվել, հայտնում է «Ռոսբալտը»:

Ներկայումս ջրից դուրս են բերվել 9 մարդ, որոնց վիճակը նորմալ է գնահատվում, 12 մարդ անհայտ կորած են համարավում: