Կոնգոյում փլուզման հետեւանքով 60 հանքագործ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել արեւելյան նահանգի Մամբասա շրջանում:

Նախնական տվյալներով` մոտ 60 հանքագործ օգոստոսի 13-ին վաղ առավոտյան իջել են 100 մետր խորության վրա, ինչից հետո տեղի է ունեցել փլուզումը:

Տեղական իշխանությունները հաստատել են մարդկանց մահվան մասին լուրը: Անհայտ է մնում, թե արդյոք դեպքից անմիջապես հետո փրկարարական գործողություններ իրականացվել են: Ոչ հաստատված տվյալներով փրկարարական գործողություններ չեն իրականացվել, քանի որ հանքը ոչ օրինական, լքված  վայր է եւ դեպքի մասին շատ ուշ է հայտնի դարձել, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Կոնգոյի արեւելքում  հազարավոր մարդիկ աշխատում են լքված հանքերում` ոսկի եւ անագ ձեռքբերման համար: Նման դժբախտ պատահարներ երկրում բավական հաճախ են գրանցվում: