Օգոստոսի 15-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից իրենց վարչական տարածքներից հավաքվել և այրելով ոչնչացվել է ընդհանուր առմամբ 6266կգ 517 գրամ կանեփի բույսի կանաչ զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ գործողությունն իրականացվել է «Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում:




























