Օգոստոսի 15-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 շենքի դիմաց բախվել է կամրջի պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























