Սիրիայի Զինված ուժերի հատուկ գործողությունների շնորհիվ ազատվել են «Ալ-Իհբարիա» հեռուստաըւնկերության նկարահանող խումբը, որը Դամասկոսի նահանգում  գտնվող Ատ-Տել քաղաքում առեւանգվել էին ահաբեկիչների կողմից:

Ինչպես հայտնում է սիրիական պետական տեղեկատվական  ՍԱՆԱ գործակալությունը, լրագրողներ` թղթակից Յարի Սալեխիին, օպերատոր Աբդալա  Թաբրիին եւ վարորդ Հուսամա Իմադիին  ողջունելու են եկել նրանց գործընկերները եւ այլ հեռուստաընկերությունների աշխատակիցներ, ովքեր հայտնել են, որ պատրաստ են Հայրենիքի առաջ շարունակել  իրենց պարտքը` ճշմարտացիորեն հաղորդելով Սիրիայի իրադարձությունները: Նրանք հայտնել են, որ իրականությունը անհնար է խեղդել, այն ուժեղ է ահաբեկչությունից եւ բռնությունից:

Սիրիայի Տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին առաջիններից մեկն է ողջունել  «Ալ-Իհբարիա» հեռուստաընկերության լրագրողներին ազատ արձաման կապակցությամբ:

Նշենք, որ Սիրիայում «ժողովրդավարության»  եւ «Խոսքի ազատության»  հաստատման համար հանդես եկող զինյալների խումբը ավելի վաղ հարձակվել էին  վերոնշյալ հեռուստաընկերության գրասենյակի վրա, ինչի արդյունքում մի քանի աշխատակից  սպանվել է: Նրանք նաեւ սպանել են Սիրիայի առաջատար Պետական հեռուստաընկերության եւ ՍԱՆԱ  գործակալության տեղական տեղեկատվական բաժնի աշխատակցին: