Օգոստոսի 16-ին Իրաքի տարբեր թաղամասերում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ է դարձել 8 մարդ: Ավելի քան 50 մարդ վիրավորվել է:
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, վկայակոչելով բժիշկներին եւ ոստիկաններին, տասնյակ պայթյուններ են որոտացել իրաքյան 5 քաղաքներում: Ավելի շատ թվով մարդ է սպանվել Էլ- Ֆալուջա քաղաքում` Բաղդադից 60 կմ հեռավորության վրա, որտեղ զինյալները 4 ոստիկան են սպանել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Իրաքի «ամենաարյունահեղ օրը» եղել է հուլիսի 23-ին, երբ ահաբեկիչները 27 պայթյուն եւ զինված ընդհարում են իրականացրել երկրի 18 քաղաքներում, այդ թվում Բաղդադում եւ նրա շրջակայքում, որի ժամանակ մոտ 100 մարդ սպանվել եւ ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Այս ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց նշանակետը հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերն են, իր վրա է վերցրել «Ալ-Կաիդան»:




























