Իրաքի իշխանաթյունները  մերժել են Թուրքիայի «Ազգայնական շարժում»  (MHP) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի դիմումը՝ Իրաքի մուտքի վիզա ստանալու համար:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին պատրաստվել էր 50 հոգանոց պատվիրակությամբ այցելել Իրաքի Քիրքուկ քաղաք՝ իրականացնել Ռամադանի տոնական նամազը եւ հանդիպել տեղի թուրքմենների հետ՝ ցույց տալու թուրքերի լավ վերաբերմունքը նրանց նկատմամբ:

Սակայն Թուրքիայում Իրաքի դեսպանատան միջոցով Դեւլեթ Բահչելիին տեղեկացրել են, որ Իրաքի իշխանությունները հրաժարվում են մուտքի թույլտվություն տալ թուրք կուսակցապետին՝ պատճառաբանելով վերջին շրջանում լարված թուրք-իրաքյան հարաբերությունները:

Թուրք կուսակցապետի դիմումի մերժումը մեծ արձագանք է գտել Թուրքիայում: Դեւլեթ Բահչելին հայտարարել է, թե մերժման պաշտոնական գրությունը ստանալուց հետո հանդես կգա հայտարարությամբ: