2011-ին մի իրանցու Սեւանում փրկել են, տեղափոխել հիվանդանոց, որտեղ մահացել է, սակայն այս տարի Սեւանում արտերկրի քաղաքացիների փրկման եւ խեղդվածության դեպքեր չեն արձանգրվել:Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը եւ ավելացրեց, որ Սեւանում հիմնական փրկվողներն ու խեղդվողները ՀՀ քաղաքացիներ են:
Սեւանա լճում ընդհանուր առմամբ 40 փրկարար են աշխատում: Իսկ շարքային փրկարարները 70 հազար դրամ աշխատավարձ: Անվտնգ լողալու համար վերջինս ասաց, որ իրենք Սեւանա լճում թռուցիկ են բաժանում եւ խորհուրդ տալիս, որ անցանկալի դեպքերից խուսափելու համար խմած, կուշտ կերած ժամանակ չլողալ, արեւի տակ երկար չմնալ:




























