Հայաստանի կառավարությունը երկրաշարժից տուժած Իրանին կտրամադրի 37 մլն դրամի համարժեք առաջին անհրաժեշտության օժանդակություն: Այդ մասին այսօր` օգոստոսի 16-ին, կռավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը;
«Մեր իրանցի գործընկերների հետ քննարկել ենք առաջին անհրաժեշտության պարագաներով օժանդակելու հարցերը»: Նրա խոսքով` օժանդակության տրամադրումը եւ տեղափոխումն Իրան կկազմակերպվի երկու օրում:
Իրանին տրամադրվելիք օգնության պարագաների մեջ կլինի այնպես էլ ջուր, պահածոներ, այլ սննդամթերք, ինչպես նաեւ ծածկոցներ, բացվող մահճակալներ եւ այլն:
Հիշեցնենք, որ Իրանի տարածքում օգոստոսի 11-ին` ժամը 16.23-ին, Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արեւմուտք գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաեւ Հայաստանի տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ:



























