Ղազախստանում մեկնարկել է Ժանաոզենում դեկտեմբերին տեղի ունեցած անկարգությունների գործով դատավարությունը, որի հոտեւանքվ դատարանի առաջ կկանգնեն ընդդիմության ակտիվիստներ, ովքեր մեղադրվում են սոցիալական խռովությունների հրահրման մեջ:
Դատարպարտյալների աթոռին հայտնվել են «Ալգա» չգրանցված ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ`Վլադիմիր Կազլովը, ընդդիմադիր Սերիկ Սապարգալիսը եւ պրոֆսայուզի աշխատակից, տեղական նավթագործ գործադուլավորների ակտիվիստ Ակժանատ Ամինովը, հայտնում է «Ռոդիո Ազատիկ»-ը: Դատը ընթանում է Ակտաու քաղաքում:
Ընդդիմադիրները մեղադրվում են ոչ միայն խռովություններ հրահրելու մեջ, այլ նաեւ` «Բռնարարքներ գործելու կոչի եւ սահմանադրական կարգը խախտելու» հոդվածով: Բացի այդ, Կազլովը եւ Ամինովը մեղադրվում են հանցագործ համաձայնություն ստեղծելու մեջ:
Ժանաոզենի անկարգությունները տեղի են ունեցել 2011 թ-ի դեկտեմբերի 16-ին: Նրանք հրահրվել են` իշխանությունների կողմից`կենտրոնական հրապարակում Ղազախստանի անկախության օրվան նվիրված տոնակատրությունների կազմակերպման ժամանակ, որտեղ հավաքվել են ընդդիմացող նավթագործները:
Անկարգությունների ճնշման ժամանակ, պաշտոնական տվյալներով զոհվել է 15 մարդ, 64-ը ստացել են հրազենային վնասվածքներ: Ոստիկանության կողմից տուժել է մոտ 30 մարդ:
Ժանաոզենի իրադարձությունների հետ կապված արդեն տեղի է ունեցել մի քանի դատական գորընթացներ: Մասնավորապես հունիսի սկզբին դատապարտվել է անկարգություններին մասնակից նավթագործների մի խումբ: Ավելի վաղ դատապարտվել են անկարգություններին մասնակից մի քանի ոստիկան (նրանց մեղադրել են իշխանության չարաշահման մեջ), ինչպես նաեւ նավթային ընկերությունների նախկին գործակալներ, ովքեր մեղադրվել են գողության մեջ:




























