Ռեյկյավիկում շտապ վայրէջք կատարած ինքնաթիռի սրահում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Այս մասին հայտնել են Իսլանդիայում Ռուսաստանի դեսպանատնից:

Բոլոր 256 ուղեւորները գտնվում են օդանավակայանի անվտանգ տարածքում, հայտնում է «Մայակ» ռադիոն:

Հիշեցնենք, որ Նյու Յորք-Մոսկվա չվերթի ինքնաթիռը Իսլանդիայում վայէջք է կատարել ` սրահում ռումբի տեղադրման մասին տեղեկատվության պատճառով:

Ավելի վաղ «Այրոֆլոտ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իրանա Դաննենբերգը հայտնել է, որ արդեն թռիչքի ժամանակ, նյույորքյան ոստիկանություն զանգահարել է անհայտ մեկը, ով հայտնել է, որ ինքնաթիռի սրահում ռումբ է տեղադրված:

Մոտակա ժամանակներս ինքնաթիռը կշարունակի ճանապարհը: