Ռուսական լրատվամիջոցները տեղեկացել են նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռի հետ տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, որը տեղի է ունեցել մայիսին Մերձմոսկվայում:
«Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ մայիսի 26-ին մերձմոսկովյան Բուժարովո գյուղի տարածքում մասնավոր թեթեւ շարժիչով ինքնաթիռի օդաչուն թռիչքն իրականացրել է Պուտինի ուղղաթիռից վտանգավոր հեռավորության վրա, բայց ազատ է արձակվել միայն 2000 ռուբլի տուգանքով:
Պարբերականի տվյալներով, մասնավոր սպորտային ինքնաթիռի օդաչուն մոտեցել է Պուտինի ուղղաթիռին: Բարեբախտաբար, մեքենաները բարեհաջող հեռացել են միմյանցից եւ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Մասնավոր ինքնաթիռը գրեթե թռչել է ուղղաթիռի ներքո, սակայն, ըստ կանոնադրության, նախագահի փոխադրամիջոցի օդային տարածքը պետք է ազատ լինի:
Դեպքի մանրամասները խմաքով թաքցվում էին, ոչ միայն լրատվամիջոցներից, այլ նաեւ հսկիչ մարմիններից:
Ռոսավիացիայի իրականացրած ստուգումներից հետո բացահայտվել է խախտում կատարողը: Դա Ռյաբինինն է, ում նկատմամբ վարչական գործ է հարուցվել: Օդաչուն օդ է բարձրացել` առանց դիսպետչերներին այդ մասին տեղյակ պահելով: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ժամկետնանց է եղել տղամարդու սիրողական օդաչուի վկայականը եւ բացակայում է նաեւ տարկետման վկայականը: Արդյունքում նրան տուգանել են 2 000 ռուբլով:
«Ես չգիտեի արգելքի մասին, սակայն արտակարգ ոչինչ տեղի չի ունեցել: Մենք` ուղղաթիռի օդաչուի հետ տեսել են միմյանց եւ հեռացել ենք անվտանգ հեռավորության վրա»,-լրագրողներին հայտնել է օդաչուն: Նա նպատական չունի բողոքարկել տուգանքի որոշումը:




























