Վայրի կենդանիներին կարելի է բազմացնել անազատ եւ կիսաազատ պայմաններում որսի համար: Այդ մասին նշվում է «Կենդանական աշխարհի մասին» օրենքի մեջ փոփոխությունների նախագծում, որը ներկայացրել է Բնապահպանության նախարարությունը: Նախագծում ներկայացվում են վայրի կենդանիների պահման հիմնական պահմանները: Գլխավորներից մեկը կենդանիների առողջությանը չվնասելն է:

Կենդանիներին թույլատրված է պահել վերարտադրության, առեւտրի, ուսումական եւ գիտական նպատակներով, ինչպես նաեւ սննդի եւ այլ կենդանիերի համար կերի նպատակերով: Կիսաազատ պայմաններում կենդանիները կարող են պահվել բնություն բաց թողնելու, գեղագիտական եւ մշակութային նպատաներով, ինչպես նաեի մորթի եւ այլ արգասիք ստանալու եւ որսորդական նպատակներով:

Որսի համար կարելի է փոխանցել տվյալ տնեսությունում գտնվող մեկ տեսակի առանձնյակենրի 10%-ը: Դրանից ավել հնարավոր կլինի հանձնել միայն պետության թույլտվությամբ: