Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի իշխանությունները շրջանառության մեջ են դնում մտցնում սեփական արժույթ՝ բրիստոլյան ֆունտը: Նոր արժույթը շրջանառության մեջ կդրվի սեպտեմբերի 19-ից: Այդ կերպ փորձ է արվում նվազագույնի հասցնել Եվրոպայում տիրող տնտեսական ճգնաժամի հետեւանքները:
Նոր արժույթը կճանաչվի տեղական փոքր գործարարության ներկայացուցիչների կողմից, որն ստորագրել է համապատասխան համաձայնագիրը: Գործարարները նաեւ կկարողանան արժույթն օգտագործել հարկեր վճարելու համար: Բացի այդ, քաղաքային խորհրդի վարչակազմն իր 17 հազար աշխատակցներին առաջարկել Է աշխատավարձի մի մասն ստանալ բրիստոլյան ֆունտերով, գրում է gazeta.ru-ն:
Ծրագրի հեղինակների կարծիքով՝ տեղային արժույթի օգտագործումը կխթանի տեղական բիզնեսի զարգացումը եւ նրան օգնի մրցակիցների դեմ պայքարում ի դեմս միջազգային կորպորացիաների:
Բրիստոլի բնակիչները կկարողանան տեղական արժույթ ստանալ՝ սովորական բրիտանական ֆունտ ստեռլինգները փոխանակելով տեղական բանկում. ըստ որում արժույթների փոխարժեքը կլինի նույնը: Նոր թղթադրամների վրա պատկերված կլինեն տեղական տեսարժան վայրերը եւ Բրիստոլի հռչակավոր բնակիչները: Թղթադրամները կունենան կեղծումից հատուկ պաշտպանություն:



























