Լոս Անջելեսի Դաշնային դատարանի աշխատակից 35-ամյա Նունե Գեւորգյանին մեղադրում են գաղտնի փաստաթղերի արտահոսքի մեջ։ Այս մասին Դաշնային հետախուզական բյուրոյին հղումով հայտնում է «Los Angeles Times»-ը։

Նունեն եւ նրա ամուսին Հովհաննես Կոշկարյանը ձերբակալվել են օգոստոսի 14-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել արդարադատության խոչընդոտ հանդիսանալու մեջ։

Դաշնային իշխանությունների կարծիքով, Գեւորգյանը կարդացել է մեղադրական կնքված ակտերը 2011թ. փետրվարին ոստիկանական գործողություններից առաջ։

Նշենք, որ իրականացված ռեյդերի արդյունքում ձերբակալվել է «Armenian Power» հանցավոր բանդայի 70 անդամ։ Մեղրադրական գործերի մեծ մասը կապված է եղել կիբերհանցագործությունների հետ։

Մեղադրյալներից մեկը, հույսով, որ մեղադրանքը կմեղմեն, տեղեկացրել է, որ ոստիկանական գործողությունների մասին ձերբակալվածներից մի մասը նախապես տեղյակ են եղել։