Քիմ Քարդաշյանի ամուսին Քրիս Համֆրիսը ամենայն հավանականությամբ ցանկանում է ձգձգել Կիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծության գործընթացը: «HollywoodNews.com»-ը «People» ամսագրին հղումով նշում է, որ նրանց դատապաշտպանները օգոստոսի 15-ին հանդիպել են դատարանում, որպեսզի քննարկեն ամուսնալուծման գործընթացը, որը ընդհանրապես առաջ չի գնում: Այժմ, երբ կարգավորումը թվում է քիչ հավանական, լուրեր են պտտվում, որ դատական գործընթացը չի կայանալու մինչեւ հաջորդ տարի:
Քիմի դատապաշտպանները հայտարարել են, որ այդ գործընթացը այլեւս չպետք է ձգձգվի, քանի որ նրանց միջեւ կա բավական խիստ ամուսնական պայմանագիր, եւ նրանք չունեն երեխաներ: Այնուամենայնիվ, թվում է, որ Քրիսի կողմը ուրախ է այն բանի համար, որ գործընթացը երկարի որքան կարելի է շատ, նշում է «HollywoodNews.com»-ը։



























