Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկչական զինված խմբավորման գրոհը, որը փորձել է  անցնել Հալեպ քաղաքի Սուկ Ալ-Աթմե թաղամասից Սաբահա Բահրատ շրջան: Զինյալներից շատերը ոչնչացվել են ու վիրավորվել, հայտնում է  սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:

Ըստ այդմ՝ նաեւ ոչնչացվել են մի քանի զինյալներ ուժային կառույցների  հատուկ օպերացիայի ընթացքում Հալեպ քաղաքի Ալ-Մարջե շրջանի Բաբ Ան-Նեյրաբ թաղամասում: Սիրիայի Արաբական Հանրապետության Զինված ուժերի սակրավորները վնասազերծել են 40 կգ քաշով  պայթուցիկ սարք, որը ահաբեկիչները տեղադրել էին Հալեպ քաղաքի Ալ-Մերիդիան թաղամսում գտնվող մզկիթի մոտակայքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Սիրիայի զինված ուժերի կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում ազատվել է կառավարամետ «Ալ- Իխբարիա» հեռուստատեսության նկարահանող խումբը, որին հափշտակել էին ահաբեկիչները Դամասկոսի նահանգի Ատ-Թել քաղաքում: