Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության որոշմամբ, այսօր՝ օգոստոսի 16-ին, Ախալցխայի Ռաբատ ամրոցում Շառլ Ազնավուրի համերգի ավարտին հանդիսավոր արարողությամբ «աստղ» կբացվի։ «Ես հպարտ եմ, որ Ազնավուրի համերգը կեզրափակվի աստղի բացմամբ: Հուսով եմ, որ այստեղ` այս տարածքում, համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ, դեռ շատ հետաքրքիր համերգներ կլինեն»,-նշել է Բերիձեն:

Նշենք, որ վրացական իշխանություններն ամբողջությամբ վերականգնել են ավերված միջնադարյան Ռաբատ ամրոցը։ Այժմ ամրոցում տուրիստական կենտրոն է բացվել, եւ համերգի համար նախատեսված ամֆիթատրոն։ Նորաբաց ամֆիթատրոնում էլ ելույթ կունենա Ազնավուրը։