Հայկական արժեքավոր ղուրանական ձեռագիրը, որ պատկանում է Հայաստանին, ցուցադրվել է Թեհրանում` Ղուրանի 20-րդ միջազգային ցուցահանդեսում, որն ավարտվել է օգոստոսի 14-ին: Այդ մասին հայտնում է IBNA կայքը:
Աշխատանքը ցուցադրվել է Իրանի Ազգային գրադարնի եւ արխիվների տաղավարում, հետազոտող եւ թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի կողմից:
Բանակցությունների արդյունքում նա հայերեն է թարգմանելու «Նահջ ուլ-բալագա» («Պերճախոսության ուղին») գիրքը:




























