Էկվադորի իշխանությունները համաձայնել են քաղաքական ապաստան տալ WikiLeaks կայքի հեղինակ Ջուլիան Ասանժին, այս մասին հայտնում է Associated Press-ը։ Երկրի իշխանությունների որոշման մասին մամուլի ասուլիսին հայտարարել է  Էկվադորի Արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոն (Ricardo Patino):

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսին Ասանժը Էկվադորից քաղաքական ապաստան էր խնդրել այն բանից հետո, երբ բրիտանական դատարանը համաձայնել է նրան հանձնել Շվեդիային, որտեղ նրա դեմ հարուցվել է դատական գործ բռնաբարության մեղադրանքով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ բրիտանական ոստիկանությունը օգոստոսի 16-ի գիշերը մտել է Էկվադորի դեսպանատան շենք, սակայն այն տարածք, որտեղ թաքնվում է Ասանժը մուտք չի գործել: