Իրանը «պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Սիրիայում տիրող իրավիճակը հանդարտեցնելու համար»: Այդ մասին այսօր` օգոստոսի 16-ին, հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
«Մերձավոր արեւելքի տարածաշրջանի երկրներում բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունն անհերքելի փաստ է: Սակայն փոփոխությունները չեն կարող սկսել ռազմական գործողություններից ու ավերածություններից: Նրանք, ովքեր կգան իշխանության, կիրառելով բռնություն, չունեն ապագա: Նրանց ուղղվածությունն անկախ չի լինի»,- ասել է Ահմադինեջադը` ակնարկելով Սիրիայի ճգնաժամը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, Ահմադինեջադը նաեւ «յուրահատուկ» բառով է բնութագրել Ւրանի եւ Սաուդյան թագավարության հարաբերությունները, որոնք, նրա խոսքերով, 33 տարվա ընթացքում բազմիցս «տատանումների շրջան» են ապրել:




























