Մայնի Ֆրանկֆուրտում բացվել է փոփ-արտ ոճի ինքնատիպ ցուցահադես, որը գլխավոր թեման է «սպառողական հասարակությունում» ապրող ժամանակակից մարդու բթությունը: Ցուցահանդեսում ներկայացված են առավել անհեթեթ նախազգուշացումները, որոնք փակցվում են ապրանքների վրա: Օրինակ՝ «Զգո՜ւյշ: Ախմախները նույնպես կարող են այրվածք ստանալ»: Այս գրությունը, մասնակիցներից մեկն առաջարկել է գրել տաք ըմպելիքներով պլաստիկ բաժակների վրա:

Ցուցահանդեսի անցկացման գաղափարը պատկանում է դիզայնի եւ կոչերի ստեղծման մեջ մասնագիտացած DOCMA ամսագրի անդամներին։ Այս տարվա մայիսից DOCMA-ն հավաքում է անհեթեթ մակագրությունները, նշում է NEWSru.com-ը:

Դրանց մեջ կան նաեւ՝ «Միացրած վառարանին չհենվել», «Հագուստը հագիդ չարդուկես», «Բենզասղոցը ձեռքով չկանգնեցնել», կամ էլեկտրական շաղափիչի օգտագործման կանոններում նշված է «նախատեսված չէ անձնական հիգիենայում օգտագործելու համար»։

Նշենք, որ լավագույն 50 աշխատանքը հնարավոր կլինի դիտել Ֆրանկֆուրտի հաղորդակցության թանգարանում մինչեւ օգոստոսի 21-ը: