«Աէրոֆլոտ» ընկերությունը Իսլանդիա պահեստային ինքնաթիռ է ուղարկել Նյու Յորք-Մոսկվա չվերթի ուղեւորների համար, որոնք Ռեյկյավիկում են վայրէջք կատարել ռումբի մասին տեղեկության պատճառով:

Ինչպես հայտնել են ավիաընկերությունում, նոր A330 ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել 16:45-ին: Նախատեսվում է, որ մոսկովյան ժամանակով 22:50-ին ուղեւորները կկարողանան մեկնել Մոսկվա:

Ավելի վաղ նշվում էր, որ ինքնաթիռի եւ ուղեբեռի ստուգումից հետո ինքնաթիռը կշարունակի ընդհատված թռիչքը, սակայն անհասկանալի պատճառով ինքնաթիռը չի շարունակել ուղին։ «ՌԻԱ Նովոստի»-իի տեղեկացմամբ՝ պահուստային  ինքնաթիռ ուղարկելը  բացատրել են առաջին ինքնաթիռի անձնակազմի աշխատանքային ժամի ավարտով։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Նյու Յորք – Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Ռեյկյավիկում` ռումբի մասին ստացված տեղեկությունների պատճառով: Ինքնաթիռի զննման արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել:

Վայրէջքը բարեհաջող է իրականացվել: Ինքաթիռում տարբեր տվյալներով գնվում էր 200-ից 236 ուղեւոր: