Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը որոշել է ընկերության Մենլո Պարկ քաղաքում գտնվող հատվածում զվարճանքների նոր թաղամաս կառուցել:

Կամպուսում, որը  քաղաքի ծայրամասում է եւ կտրված մնացած հատվածից, բնակվում է Facebook-ի մոտ 2000 աշխատակից, եւ խանութ կամ վարսավիրանոց գնալու համար նրանք զգալի ժամանակ են կորցնում:

Նոր ենթակառուցվածքները կստեղծվեն կենտրոնական փողոցում եւ կբավարարեն աշխատակիցների բոլոր պահանջները` թաղամասը դարձնելով ամենաժամանակակից ավաններից մեկը, որը հնարավոր է կոչեն Ցուկերբերգի անունով, գրում է  The Los Angeles Times-ը: