Ամերիկայի հայ ազգային կոմիտեն նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նրան կոչ է արվում հանդիպում ունենալ ամերիկահայերի առաջնորդների հետ, տեղեկացնում է  կոմիտեն:

Ըստ նամակի հեղինակների` վերջին երեք տարվա ընթացքում Օբամայի` անձնական կոնսուլտացիաների նպատակով  իր համախոհ հայերի հետ հանդիպումից խուսափելը  «առողջ չէ ինչպես ամերիկյան ժողովրդավարության, այնպես էլ ԱՄՆ քաղաքականության համար»:

«Հաշվի առնելով այն ուշադրությունը, որը վարչակազմը հատկացնում է  Հայկական հարցին, մենք հուսով ենք, որ դուք ձեր ներկայիս նախագահությունը չեք ավարտի առանց թեկուզ մեկ  պաշտոնական հանդիպում անցկացնելու Ամերիկայի հայ համայնքի առաջնորդների հետ»,-նշվում է  նամակում, որը ստորագրել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ղեկավար Քեն Խաչիկյանը: