Կոստա Ռիկայից սովորական մոխրագույն կատուն հայտնի է դարձել ողջ աշխարհով մեկ եւ դարձել YouTube –ի հերոս այն բանից հետո, երբ դասախոսության ժամանակ անհավանական կերպով վայրէջք է կատարել լսարանում, գրում է The Daily Mail-ը:
Զվարճալի միջադեպը տեղի է ունեցել համալսարնում: Ուսանողուհի ելույթի ժամանակ նրա վրա սկզբում առաստաղից սալիկների կտորներ են թափվել, իսկ հետո նաեւ «արարողության մեղավորը»` մոխրագույն կատուն:
Հաշվի չառնելով աղջկա ճիչերը, կատուն մի քանի շրջան է արել լսարանում, մինչեւ որ դասախոսն առաջարկել է պատուհան բացել եւ դուրս թողնել անկոչ հյուրին: Ամեն դեպքում, նրա մասնակցությամբ տեսանյութը միլիոնից ավելի դիտում է արձանագրել:











