Աֆղանստանում ուղղաթիռի աղետի արդյունքում 11 մարդ է զոհվել: Այս մասին ասվում է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգայի ուժերի տարածած հաղորդագրության մեջ:
Ուղղաթիռում գտնվել են տասը զինծառայողներ եւ մեկ թարգմանիչ: Բոլորը զոհվել են: Աֆղանական իշխանությունները հայտարարել են, որ աղետը տեղի է ունեցել Կանդահար նահանգում: Աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























