ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ավելի վաղ ԱԽ-ին խորհուրդ էր տվել երկարաձգել Սիրիայում ՄԱԿ-ի միջազգայի դիտորդների եւ հատուկ բանագնացի աշխատանքը: Դիտորդների մանդատն սպառվում էր օգոստոսի 19-ին, հատուկ բանագնացինը` օգոստոսի  31-ին:

Ներկայիս հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել էր, թե կհեռանա լիազորությունների ժամկետի ավարտին պես:  Դիվանագիտական շրջանակների աղբյուրների տվյալներով` նրան կփոխարինի Ալժիրի նախկին արտագործնախարար Լահդար Բրահիմին:

Հիմա արդեն Սիրաիայում ՄԱԿ-ի ներկայությունը կսահամանափակվի Դամասկոսում գտնվող համակարգող գրասենյակով: Ներկայումս Սիրայում մոտ 100  դիտորդներ են գտնվում:

Միաժամանակ հաղորդվում է, որ վաղը կկայանա ԱԽ հինգ մշտական անդամների հանդիպում` Սիրիայում իրավիճակի քննարկման նպատակով: