Օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով 21.14-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 5 մագնիտուդով երկրաշարժ (ս. թ. օգոստոսի 11-ին ժամը 16.23-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետցնցում)։ Էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 47 կմ հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: