«EuroMillions» վիճակախաղով 148 մլն ֆունտ ստեռլինգ շահած բրիտանացի ընտանիքը մեծահոգաբար որոշել է գումարը կիսել իրենց մոտ ընկերոջ եւ միաժամնակ բիզնես գործընկերոջ հետ, սակայն վերջինս կտրականպես հրաժարվել է ընդունել գումարը:
Ջեքփոթն ստացած Ադրիան եւ Ջիլիան Բեյֆորդները որոշել են հարստությունը կիսել Ռիչարդ Հադսփիթի հետ, որի հետ նրանք երաժշտական փոքրիկ խանութ ունեն, որը ծանր շրջան է ապրում: Սակայն Ռիչարդը չի ընդունել առաջարկությունը: «Դրանք իմ փողերը չեն, դրանք նրա փողերն են: Ես այդպես էլ ասացի»,-հայտարարել է Հադսփիթը:
Սակայն հարստությունը զույգի «գլուխը չի պտտեցրել»: Նրանք հանգիստ կարող էին հարմարավետ անձնական օդանավ ձեռք բերել, սակայն գնել են ինքնաթիռի էկոնոմ դասի տոմս եւ կարճատեւ հանգստի մեկնել Շոտլանդիա` Ջիլիանի ծնողների մոտ:




























