ԲՀԿ-ական փոխմարզպետներին ու փոխնախարարներին ազատելուց հետո ընդամենը մի քանի նշանակում է եղել: Փոխնախարարների ու մի քանի փոխմարզպետի պաշտոնները դեռ թափուր են:

Ըստ կառավարության մեր աղբյուրների, հաջորդ շաբաթվանից կսկսեն թափուր պաշտոններում նշանակումներ անել: Այս առումով հատկապես անհանգիստ  են ՕԵԿ-ականները: Արդեն մի քանի ամիս է՝ նրանք սպասում են խոստացված պաշտոններին, իսկ Բաղրամյան 26-ում լրջորեն ծանրութեթեւ են անում արժանիների ցանկը:

Ինչ վերաբերում է փոխմարզպետներին, ապա Արմավիրում գործադիրը հավանաբար կանգ կառնի գեներալ Մանվելի հովանավորյալի՝  մարզպետի խորհրդական,  ՀՀԿ Էջմիածնի կառույցի ղեկավար Մովսես Քարտաշյանի վրա: Թեեւ ԲՀԿ-ական փոխմարզպետի ազատվելուց հետո այս պաշտոնի կարիքն առանձնապես չկա, քանի որ այդ եւ մի շարք տեղակալների պաշտոններ ժամանակին հորինվել են կոալիցիոն գործընկերոջը գոհացնելու համար, գրում է «Հրապարակը»: