Ռուսաստանի մասշտաբով եւս մեկ նշանավոր անձ  հանդես է եկել ի պաշտպանություն Pussy Riot-ի: Խոսքը  վերաբերում է «Ուրախների եւ հնարամիտների» ակումբի նախկին մասնակից, այժմ Comedy Club-ի հումորիստ եւ «Նաշա Ռաշա» սերիալի դերասան Միխայիլ Գալուստյանի մասին: Նա Twitter-ում գրառում է թողել.

@M_Galustyan.« PR –ը պետք է դատել օրենքով: Իսկ օրենքով դա վարչական գործ է: Օրենքը բոլորի համար նույնն է: Հետեւություն` ազատել»:

Հիշեցնենք, որ Հիսուս Փրկչի տաճարում  փանկ-աղոթքի հեղինակ աղջիկների գործով  դատավճիռը կկայացվի այսօր` օգոստսոի 17-ին:

Ավելի վաղ` օգոստոսի 16-ին Pussy Riot-ի աջակցությամբ է հանդես եկել The Beatles խմբի հիմնադիրներից մեկը` Փոլ Մակարթնին: