Օգոստոսի 16-ի առավոտյան Լուիզիանա նահանգի Նոր Օռելան քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով երկու ոստիկան է սպանվել:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ անհայտ անձը չբացահայտված պատճառներով կրակ է բացել ճանապարհի օժանդակ գծի վրա աշխատող ոստիկանի  ուղղությամբ: Ոստիկանը վիրավորվել է, վկաները օգնություն են կանչել` հեռախոսով նկարագրելով մեքենան, որը արագ հեռացել է դեպքի վայրից:

Ոստիկանությունը հետեւել է մեքենային մինչեւ մոտակայքում գտնվող զբոսայգի: Այնտեղ ոստիկանները հարցաքննել են բեռնատարներից մեկի երկու կասկածյալ ուղեւորներին: Այդ պահին բեռնատարից դուրս է եկել դեպքի երրորդ մասնակիցը եւ կրակ է բացել շերիֆի ներկայացուցիչների նկատմամբ: Երկու ոստիկանները սպանվել են, հայտնում է «Լենտա.ru»-ն:

Պատասխան կրակով ոստիկանությունը կարողացել է վիրավորել երկու հանցագործների, իսկ հետո տեղում ձերբակալել 5 մարդ:

Լուիզիանայի նահանգապետը ուրբաթ օրը` օգոստոսի 17 սգո օր է հայտարարել, վարչական բոլոր շինությունների վրայից կիջեցվեն պետական դրոշները: