Օգոստոսի 17-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկությունների ալիքին զոհ են գնացել ամենաքիչը 70 մարդ, ավելի քան 250 մարդ վրավորվել է: 15 քաղաքներում որոտացել են ականապատ մեքենաների  եւ ինքնաշեն ռումբերի պայթյուններ: Միայն Բաղդադում զոհվել է 26 մարդ: Փորձագետները կարծում են, որ զինյալների գործողությունները հստակ կանոնակարգված են եղել:

Առավոտյան երկու ռումբ է պայթել Բաղդադում եւ Սադրեյում: Օրվա մեջ մեքենա է պայթել Դակուկում: Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, երկրոդ պայթյունն է որոտացել: Երեկոյան զինյալները հարձակվել են Միշադ քաղաքի ամերկյան անցակետերի վրա: Այնուհետեւ ես մեկ ահաբեկչություն է տեղի ունեցել իրաքյան մայրաքաղաքում. ռումբը տեղադրված է եղել պաղպաղակի խանութի մոտ: Տուժածների մեջ շատ է երեխաների թիվը, հայտնում է «Վեստի.ru»-ն:

Դեռեւս ոչ մի արմատական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը: Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից 7 ամիս անց այս պայթյունների շարքը դարձել է ահաբեկիչների ամենախոշոր գործողությունները: Իրաքում օգոստոսի սկզբից բռնությունների զոհ է դարձել արդեն 198 մարդ: