Կանադական Միսսիսոգա քաղաքի այգում մասնատված մարմին են գտել: Այնտեղ հայտնաբերել են կտրված ոտք եւ գլուխ, ենթադրաբար` կանացի:
Ոտքը հայտնաբերել են զբոսայգու այցելուները` այգով հոսող Քրեդիտ գետի մեջ: Երկրորդ գտածոն մի քանի կիլոմետր հեռավորության վրա արդեն հայտնաբերվել է զբոսայգին շրջապատած ոստիկանության կողմից: Իրավապահ մարմինները ենթադրում են որ ոտքը եւ գլուխը գետի մեջ մնացել են ամենաքիչը մի քանի շաբաթ:
Մարմնի մասերը միեւնույն մարդուն են պատկանում, թե ոչ դեռեւս հայտնի չէ: Դա պարզ կլինի միայն փորձաքննության արդյունքներից հետո, սական իրավապահները հակված են ենթադրել, որ գտածոները կապված են իրար հետ, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հուլիսի 2-ին Մոնրեալի զբոսայգիներից մեկում հայտնաբերվել է մարդկային գլուխ, որը պատկանել է նշանավոր պոռնոաստղի սիրեկան Լին Յունին: Ոստիկանները կստուգեն այս երկու դեպքերի հնարավոր կապը:
Հիշեցնենք, որ նախկինում մարմնի մասերով ծանրոցներ էին ուղարկվել մի քանի քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, ինպես նաեւ երկու դպրոց: Մարմնի բոլոր մասերը պատկանել են Լին Յունին: 33-ամյա Յունի սպանության գործով հունիսի 4-ին Գերմանիայում ձերբակալվել է նրա ընկերը` Լուկա Մանյոտան:




























