Օգոստոսի 17-ին, ժամը 07.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 16-ին` օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 35-ամյա Ռուդիկ Պողոսյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Այսօր`ժամը 07.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 16-ին օձի խայթոցից թունավորումով հոսպիտալացվել է Ռինդ գյուղի բնակիչ, 7-ամյա Կարեն Թինբարյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:




























