Ալմա Աթայի մերձակայքում գտնվող Թան գյուղի տարածքում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել են 9 զինյալներ: Այս մասին հայտնել են Ղազախստանի Գլխավոր դատախազությունից:
Հատուկ գործողությունները իրականացվել են հուլիսի 11-ին Ալմաաթայան շրջանի Թաուսամալի գյուղում տեղի ունեցած պայթյունի գործի շրջանակներում, հայտնում է Тotal.kz-ն: Այն ժամանակ տներից մեկում հայտնաբերվել է 8 մարմին, զենք, ինքնաշեն ռումբի ստեղծմանհամար նախատեսված մասեր, կրոնական գրականություն, գումար եւ ղազախական ոստիկանական համզգեստի հատվածներ: Քննության տվյալներով, պայթյունի հնարավոր պատճառ է հանդիսացել ինքնաշեն ռումբի անսպասելի պայթյունը, որի զոհեր են դարձել այն պատրաստողները:
Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ Թաուսամալի գյուղում տեղի ունեցած պայթյունի մասնակիցները թաքնվում են մեկ այլ գյուղում: Հանձնվելու բազմաթիվ կոչերին նրանք բացասական են պատասխանել եւ կրակ են բացել: Մեկ աշխատակից վիրավորվել է:




























