Սկանդալային Pussy Riot խմբի դատավճռի օրը նշանավորվել է «փանկ-խմբի» պաշտպանությանը նվիրված նոր արարքներով: Մարիա Ալյոխինայի, Եկատեինա Սամուցեվիչի եւ Նադեժդա Տոլոկոննիկովայի կողմնակիցները Մոսկվայում եւ արտասահմանում գրոհել են մի շարք հուշարձաններ` նրանց վրա դիմակներ հագցնելով, ինչը մեծ տարածում է ստացել Pussy Riot-ի` Քրիստոս Փրկչի տաճարում իրականացրած ակցիայից հետո:

Մեկ օր առաջ Սանկտ Պետերբուրգում մզկիթի պատերի մոտ դիմակավորված մի խումբ աղջիկներ դիմել են մուսուլմանների մարգարեին.«Մուհամեդ, կանգնեցրու Պուտինին»: Իսկ Կրասնոյարսկում երիտասարդ դիմակավոր կինը փողոցում զբոսնել է թոփլես`ձեռքին ունենալով «փանկ-ակտիվիստուհիներին» գրությունը, հայտնում է  NEWSru.com-ը:

Օգոստոսի 17-ի առավոտյան մոսկովյան մետրոյում երիտասարդը խմբաքանդակի բրոնզե պարտիզանների գլխին  դիմակներ է հագցրել: Նրա արաքրները նկարահանել են երկու այլ երիտասարդներ: Բոլոր երեք երիտասարդները բռնվել են ուղեւորների կողմից եւ հանձնվել ոստիկաններին:

Պարտիզաններից հետո դիմակավորել են Ալեքսանդր Պուշկինի եւ Նատալիա Գոնչարովայի արձանները: Այնուհետեւ իր կամքից անկախ Pussy Riot-ի պաշտապանությամբ է հանդես եկել ՄՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շենքի դիմաց կանգնեցված Միխայիլ Լոմոնոսովը, ում գլխին նույնպես կանաչ դիմակ է հագցվել:

Այսօր նման ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Բուլղարիայում: Անհայտ անձինք դիմակներ են հագցրել Սովետական զինվորին նվիրված խմբաքանդակի զինվորների գլխին: