Տիգրան Կարապետյանը դեմ է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան: Այս մասին այսօր` օգոստոսի 17–ին հրավիրված ասուլիսին անսաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:

Կարապետյանը Վանո Սիրադեղյանի նամակին, ոչ ծանոթ է, ոչ էլ ուզում է ծանոթ լինել: «Մի ազնիվ մարզ չկա, որ անունը տաք», -առաջարկեց Տիգրան Կարապետյանը, որից հետո լրագրողները հետաքրքրվեցին կողմ է, թե դեմ, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դնի:

«Նա մանդատը, ոչ թե պետք է դնի, այլ զարմանում եմ` ո՞նց է ստացել»,- արձագանքեց Տիգրան Կարապետյանը:

ԺԿ նախագահը նաեւ հայտնեց իր ուրախությունը, որ Գյումրիում փոփոխություն կլինի, որովհետեւ իշխանավորը պետք է հասկանա, որ օրերից մի օր գնալու է, ինչը վերաբերում է նաեւ նախագահին: « Իսկ իրենց չուզողները ում վատություն են արել մնալու են:Եվ մնալու է ծանրացած խիղճը, եթե ունեն»,- նկատեց ԺԿ նախագահը:

Տիգրան Կարապետյանը նաեւ հայտնեց, որ իր ամառային հանգիստը անցկացրել է Վոլգայի ափին: Նա ազդարարեց, որ ներել է, թե լրագրողներին, թե ժողովրդին, թե Սերժ Սարգսյանին իր արած չար գործերի համար: