Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե Վարդան Ղուկասյանը քաղաքապետի ընտրություններին նախընտրելի թեկնածու ունի:
«Վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը, թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սատարելու է քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, սուտ է և հիմնազուրկ:
Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված և ոչ մի թեկնածուի»,- ասված է հաղորդագրության մեջ:




























