Ռուսաստանը Սիրիայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Բելառուսիայի եւ մի շարք այլ երկրների հետ եւս մեկ տարով շարունակում է մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող երկրների ցուցակի մեջ: Օգոստոսի 17-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ երկարացվել է «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորագրերի մասին» (IEEPA)դաշնային օրենքի վավերությունը: Այն թույլ է տալիս Վաշինգտոնին հսկողություն սահմանել եւ արգելել գրեթե ցանկացած տնտեսական գործողությունները, որոնք «սպառնում են» պետությանը, ինչպես նաեւ սառեցնել հաշիվները եւ բռնագրավել ակտիվները:
Ռուսաստանն այս ցուցակի մեջ է հայտնվել 2000 թ-ից, ավելի վաղ քան վերը թվարկված երկրները: Ամերիկյան օրենքը արգելք է դնում ռուսական ակտիվների եւ ունեցվածքի նկատմամբ, որոնք վերաբերում են միջուկային օբեկտներին եւ ուրանի հարստացմանն ուղղված ծրագրերին:
IEEPA-ի օրենքը մեկ այլ վտանգ էլ է ներկայացնում Ռուսաստանի համար, այն կարող է դառնալ ամերիկյան հաղթաթուղթ Սիրիական հարցում: Ինչպես «Վեդոմոստի»-ին բացատրել են ԱՄՆ-ի կոնգրեսից, այս օրենքով նաեւ հանցագործություն է համարվում Վաշինգտոնի կողմից որեւէ երկրի նկատմամբ նշանակված առեւտրային պատժամիջոցների խախտումը:
Նման պատժամիջոցներ են կիրառվում Իրանի եւ Սիրիայի նկատմամբ, որոնց հետ Մոսկվան, չնայած Սպիտակ տան խորհուրդներին, շարունակում է համագործակցել:




























