Հայ զինվորների հոգեբանական պատրաստվածությունը բոլորովին այն չէ, ինչպես այն փորձում են ներկայացնել ադրբեջանական կողմում: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, լրագրողներին  հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Բանակի ֆինանսավորմանը, ավելացրել է նա, մշտական ուշադրություն է ցուցաբերվում. ցանկացած դժվարություն լուծվում է կարճ ժամանակում:

«Այդ պատճառով սպայական կազմը եւ ժամկետային ծառայողները գիտեն, որ գտնվում են զինվորական ղեկավարության ուշադրության կենտրոնում, որ նրանց մասին չեն մոռանում»,-ասել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը, նշել է նա, մշտապես տարածում եւ խեղաթյուրում է շփման գծում տեղի ունեցող դեպքերը: «Մշտապես ծաղկեցվում են զոհերի թիվը, իսկ իրենց զոհերի մասին լռում են: Սրանից աբսուրդային հետեւություններ են արվում, որ իբր հայկական բանակը մարտունակ չէ: Սակայն գործի մեջ մեզ հաջողվում է արդյունավետորեն հակառակը ապացուցել»,-ամփոփել է ՊՆ-ի մամուլի քարտուղարը: