Հալեպ քաղաքի Ալ-Բաբ շրջանում Գլխավոր փոստի բաժանմունքի եւ Արդարադատության պալատի շրջակայքում անվտանգության ուժերը ոչնչացրել են ահաբեկչական 2 խումբ:
Ինչպես ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է շրջանի պաշտոնական աղբյուրը, գործողությունների ժամանակ ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ: Շատերը փախել են` տագնապահար նետելով զենքը:
Սիրիական Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողները ոչնչացրել են ահաբեկչական խմբի անդամների մեծ մասին, ովքեր թաքնվել էին Մասակին Խանանու շրջանի մշակույթի կենտրոնում: Ոչնչացված գրոհայինների մեջ հայտնաբերվել է «Ալ Կաիդա»-ի անդամներից մեկը: Տեղացի բնակիչների աջակցության շնորհիվ կանխվել է գրոհայինների մուտքը Ալ Բաշի Բուստան շրջան: Ոչնչացվել են ահաբեկիչների մեծ մասը:
Միաժամանակ պատկան մարմինները հերքել են Հալեպի հիվանադանոցներում բուժմիջոցների եւ բուժաշխատողների բացակայության մասին լուրերը: Նշվել է, որ քաղաքի բոլոր հիվանդանոցները աշխատում են սովորական ռեժիմով եւ քաղաքացիներին հատկացվում է համապատասխան անհրաժեշտ բժշկական օգնություն:




























