Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանին:

Գյումրիի քաղաքապետարանի  մամուլի  ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Զարմանքով ծանոթացանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերում էին Վարդան Ղուկասյանի  գործունեությանը:

Հետաքրքիր  է,  թե տարիների   լռությունից հետո,  ինչու է  նա  հիմա սկսել իր  դատողությունները  ներկայացնել, իրապես   անտեղյակ լինելով  Գյումրու  գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրու վերածննդից:

Հայտնի  է, որ  ՀՀԿ  Շիրակի մարզային խորհրդի  նախագահի  պաշտոնում Վարդան Ղուկասյանի     տարիների աշխատանքն ու ներդրումն անուրանալի  է:   Նրա  ջանքերի  շնորհիվ մարզում  Հանրապետական կուսակցության  անդամների  թիվը  եռապատկվեց:Իսկ   2012 թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ    էլ  ՀՀԿ-ն   մարզում հաղթեց, հավաքելով  46.126 ձայն:   Այնպես, որ   Խ.Հարությունյանը  լինելով կուսակցության  համամասնական  ցուցակում,  ԱԺ պատգամավոր է դարձել նաեւ  Վարդան Ղուկասյանի  ունեցած եւ առկա ռեսուրսների շնորհիվ:

Թող անհամեստություն  չհամարվի, բայց Գյումրու   քաղաքապետի պաշտոնում նրա վերստին առաջադրման դեպքում էլ , եթե անգամ  միավորվեին  դիմության եւ ընդդիմության թեկնածուները, Վարդան Ղուկասյանի ժողովրդական  հաղթանակը միանշանակ էր եւ աներկբա»: