Պաշտոնապես հաստատվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու կատարվելիք այցի ծրագիրը: Այս մասին  SalamNews-ին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի  թուրք-ադրբեջանական միջդխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նեջեթ Ունուվարը:

Այցը տեղի կունենա սեպտմեբրի 11-12-ին: Այցի հիմնական նպատակը Ադրբեջան-Թուրքիա Դիվանագիտական համագործակցության խորհրդի հերթական նիստի մասնակցությունն է:

Ունուվարը նշել է, որ պատվիրակությունը, որի մեջ նաեւ ինքն է մտնում, կգլխավորի Ռ.Թ. Էրդողանը: Այժ աշխատանքեր են տարվում Նիստի համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման ուղղությամբ: