Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը  կրկին դիմել է սիրիահայ համայնքին` կոչ անելով այդ դժվարին պայմաններում միասնական լինել, ինչպես դա արեց Լիբանանի հայ համայնքը իր համար ծանր ժամանակաշրջանում, գրում է «Nouvelles d`Arménie»-ին»:

Ճգնաժամի սկզբից կաթողիկոսը հետեւում է համայնքի մարդասիրական կարիքներին, իսկ կաթողիկոսարանը վերջերս ֆինանսական օգնություն է հատկացրել կարիքավոր ընտանիքներին` Հալեպի հոգեւորականների միջոցով:

Կաթողիկոսը թեմին խնդրել է օգնել Սիրիայում հայկական դպրոցներին  եւ արտերկրում բնակվող սիրիահայերին եւս կոչ է արել նույնը անել:

Նշենք, որ Սիրիայում շուրջ  60  հազ. հայ կա, նրանց մեծ մասը բնակվում է Հալեպում եւ Դամասկոսում: