Բաքու քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի նախկին նախագահ, «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի (Ալիեւ) մտածված սպանության փորձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Էլդար Սուլթանովը:

Բաքու քաղաքի դատախազությունում քննվել է «Ժամանակակից «Մուսավաթ» կուսակցության  նախագահ Հաֆիզ Գաջիեւի  ներկայացրած հայտրարությունը, ըստ որի վերջինս նախկին նախագահի սպանության կապակցությամբ տեղեկություններ ունի, որի հիմքի վրա Բաքվի դատախազությունում «Կանխամտածված սպանության փորձ» հոդվածով գործ է հարուցվել:

Աբուլֆազ Էլչիբեյը Ադրբեջանի նախագահ է եղել 1992-1993 թթ-ին: Էլչիբեյը մահացել է 2000 թ-ին օգոստոսի 22-ին` թուրքական «Գյուլհանե » հոսպիտալում երկարատեւ հիվանդությունից հետո: