Չինացի բարձրաստիճան երեք պաշտոնյաներ խայտառակությամբ հեռացվել են Կոմունիստական կուսակցության շարքերից այն բանից հետո, երբ ինտերնետում հայտնվել են նրանց սկանդալային լուսանկարները:
Weibo սոցիալական ցանցում հայտնվել է խմբակային օրգիայի ավելի քան 100 լուսանկար, որին մասնակցել են 3 տղամարդ եւ 2 կին:
Բոլոր երեքը մեղադրվում են «անբարոյականության» մեջ, ինչը չինական օրենսդրության համաձայն համարվում է քրեական հանցագործություն: Մինչդեռ նրանցից մեկը կտրականապես հերքում է իր մասնակցությունը խմբակային սեքսին եւ վստահեցնում է, որ նրան «դավել են» քաղաքական մրցակիցները, հայտնում է NEWSru.com-ը:





























