Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանը վճռել է, որ Pussy Riot փանկ-խմբի երեք անդամները խուլիգանություն են կատարել Քրիստոս Փրկչի տաճարում կրոնական ատելության հիմքերով:

Դատավոր Մարինա Սիրովան նկատել է, թե ակցիան մանրամասն ծրագրվել էր, նախապատրաստվել է հանցագործության յուրաքանչյուր փուլը, մեջբերում է «ՌԱՊՍԻ»-ն:

«Ամբաստանյալները գիտակցել են իրենց գործողությունների եւ արտաքին տեսքի վիրավորական բնույթը: Մտադրվել են իրենց գործողություններին հրապարակային արձագանք եւ հանրային ռեզոնանս տալ, ցանկացել են վիրավորել ոչ միայն տաճարի սպասավորներին, այլեւ լայն հանրությանը, խորը վիրավորանք են հասցրել ուղղափառ հավատացյալներին»«- ասել է դատավորը:

Այսպիսով, դատարանը Մարիա Ալյոխինայի, նադեժդա Տոլոկոննիկովայի եւ Եկատերինա Սամուցեւիչի նկատմամբ մեղադրական վճիռ կկայացնի: Թե ինչ պատիժ կսահմանվի, պարզ կդառնա դատավճռի հրապարակման վերջում: