Իսրայելի գոյության փաստը արդեն իսկ անարգանք է մարդկության համար եւ այդ պատճառով այդ պետությանը պետք է ոչնչացնել: Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` օգոստոսի 17-ին Թեհրանի համալսարանում իր ելույթի ժամանակ:
«Սիոնիստական ռեժիմը եւ սիոնիստները քաղցկեղային ուռուցք են հանդիսանում: Եթե անգամ մի բջիջ մնա պաղեստինյան հողի վրա, ապա ապագայում այդ պատմությունը (Իսրայելի գոյության) կկրկնվի», -հայտնել է նա:
«Տարածաշրջանի ժողովուրդները շուտով կոչնչացնեն զավթիչ-սիոնիստներին եւ կստեղծեն նոր Մերձավոր Արեւելք` առանց սիոնիստների եւ ամերիկացիների»,-ավելացրել է Ահմադինեժադը, հայտնում է «Պոլիտ.ru»-ն:
Իրանի նախագահի խոսքով, աշխարհի բռնակալների մեծամասնությունը կախված են սիոնիստներից եւ հույս է հայտնել, որ մի գեղեցիկ օր նրանք խելքի կգան:




























